Հայկական զարգացման գործակալությունը հեռուստամարքեթինգային արշավ է անցկացրել ներդրումներ ներգրավելու համար Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորոտում: Այդ մասին «.am» PanARMENIAN.Net խմբագրության թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայկական զարգացման գործակալության ներդումների ներգրավման բաժնի ղեկավար Հասմիկ Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, արշավի ընթացքում համագործակցության հանդեպ հետաքրքրություն են հայտնել Եվրամիության երկրների շուրջ 30 կազմակերպություններ, որոնք գործում են Hi-Tech ոլորտում: «Ձեռք են բերվել համագործակցության մասին պայմանավորվածություններ մի քանի ընկերությունների հետ, որոնք մտադիր են իրենց դուստր բաժանմունքները բացել Հայաստանում»,-ասում է բաժնի պետը: Մյուս ընկերությունները նյութեր են խնդրել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի դրույթների վերաբերյալ, ինչպես նաեւ ցանկություն են հայտնել հանդիպել համագործակցության հարցերը քննարկելու համար: Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, ճշգրիտ սարքերի, էլեկտրոնիկայի, օրգանական քիմիայի, դեղորայքային արտադրանքի եւ կենսատեխնոլոգիաների ոլորտներով: ՀԶԳ աշխատանքային խումբը մեկ շաբաթվա ընթացքում հանդիպումներ է ունեցել 13 ընկերությունների ներկայցուցիչների հետ, սակայն հետաքրքրվել են մոտ 25, հաղորդում է Հասմիկ Հավհաննիսյանը: Ընկերությունների ներկայացուցիչները հետաքրքրվել են հայկական կադրերի պատրաստվածության մակարդակով, ինչի կապակցությամբ եվրոպական ընկերությունները նախատեսում են «տեստավորել» հայ մասնագետներին տվյալ ոլորտում փոքր պատվերների միջոցով: Նա հաղորդել է, որ ներդրումների ներգրավման գործընթացը մեկ օրվա աշխատանք չէ եւ այն, որ ներդրումների փաթեթում կա Հայաստանը արդեն վատ ցուցանիշ չէ: Նշենք, որ ՀԶԳ նմանատիպ աշխատանքի շնորհիվ Հայաստանում բացվեց հայտնի Sonics ընկերության բաժանմունքը: