AM
18 January 2013 - 17:07 AMT

Google-ի գլխավոր տնօրենը հարցազրույցում քննադատել է Facebook-ը

Google-ի գլխավոր տնօրեն Լարրի Փեյջը Wired պարբերականին տված հարցազրույցում քննադատել է Facebook սոցիալական կայքը: Նա խոստովանել է, որ չնայած Ցուկերբերգի ընկերությունն ուժեղ է իր սեգմենտում, սակայն դրա արտադրանքները լավը չեն:

Նա չի նշել, թե Facebook-ի կոնկրետ որ արտադրանքները իրեն դուր չեն եկել: Դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ Google+-ը դեռևս կատարելագործվելու շատ տեղ ունի: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն: