AM
19 Հունվար 2013 - 07:08 AMT

Մեքսիկայում ձերբակալվել են ոստիկանության 150 աշխատակիցներ

Մեքսիկայում ձերբակալվել են ոստիկանության 150 աշխատակիցներ, Դուրանգո գավառում, որը գտնվում է երկրի հյուսիսում: Նրանց կասկածում են կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ, հայտնում է Բի-բի-սին:

Ձերբակալվել են նաև հասարակական անվտանգության ապահովման պատասխանատու պաշտոնյաներ Գոմես Պլասիդոն և Լերդոն: Երկրի վերջերս ընտրված նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն հրապարակավ հայտարարել է, որ պայքարը կոռուպցիայի դեմ նրա վարչակազմի հիմնական գերակայություններից մեկն է: