AM
27 Նոյեմբեր 2025 - 10:40 AMT

Բիշքեկում Պուտինի մասնակցությամբ ՀԱՊԿ գագաթնաժողովը մեկնարկել է փակ ձևաչափով

Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ–ի անվտանգության խորհրդի սահմանափակ կազմով նիստը, որին մասնակցում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, անցել է փակ կազմով, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ավելի վաղ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանի ղեկավարն իր ելույթում կներկայացնի ՀԱՊԿ-ում ՌԴ նախագահության հիմնական ուղղությունները։

Հունվարի 1–ից նախագահությունը ՀԱՊԿ–ում անցնում է ՌԴ–ին։

Բիշքեկում կայացած գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներն ընդունել են կազմակերպության` 2026-2030 թվականների ռազմական համագործակցության զարգացման ծրագիրը։ Այս մասին ասվում է Բիշքեկում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հռչակագրում։

Փաստաթղթում նշվում է, որ ՀԱՊԿ երկրները մտադիր են շարունակել զարգացնել հավաքական անվտանգության համակարգի ուժերն ու միջոցները՝ դրանց բարձր մարտունակությունը բարձրացնելու նպատակով։