Թուրքիայում նավթատարի վրա, որով նավթն Իրաքից առաքվում է Թուրքիա, պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ տեղական ԶԼՄ-ների վրա հղումով: Պայթյունի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է Իրաքից նավթի առաքումը Թուրքիա:
Ըստ նախնական տվյալների, պայթյունի պատճառը Քրդստանի աշխատավորական կուսակցության դիվերսիան է, որը պարբերաբար դիմում է նման գործողությունների:






