AM
21 Հունվար 2013 - 08:23 AMT

Նավթն էժանանում է ԱՄՆ-ի պետական պարտքի վերին շեմի մասին նորությունների սպասումների ֆոնի վրա

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի օրը նվազում են, քանի որ շուկայի մասնակիցները զգուշություն են հանդես բերում ԱՄՆ-ից նորությունների սպասումների ֆոնին, որտեղ կոնգրեսականները պետք է լուծեն երկրի պետական պարտքի վերին շեմի բարձրացման մասին հարցը, վկայում են սակարկությունների տվյալները:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,3 դոլարով կամ 0,27 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 111,59 դոլար:

WTI թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը կրճատվել է 0,34 դոլարով կամ 0,36 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 95,22 դոլար:

Շուկայում գները նվազում են նաև ուրբաթ օրը հրապարակված ԱՄՆ վիճակագրության ֆոնի վրա: