AM
21 Հունվար 2013 - 10:16 AMT

Ժան Կլոդ Յունկերը Եվրախմբում լիազորությունները հանձնում է Նիդերլանդների ֆինանսների նախարարին

Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերը որպես Եվրախմբի ղեկավար հունվարի 21-ին իր լիազորությունները կհանձնի Նիդերլանդների ֆինանսների նախարար Ջերոեն Դիյսելբլեմին, ՌԻԱ Նովոստիին հաղորդում է աղբյուրը Եվրախորհրդարանում:

«Սպասվում է, որ դա տեղի կունենա այսօր այս տարվա մեջ Եվրախմբի առաջին նիստում»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ինչպես հայտարարել է ավելի վաղ 58-ամյա Յունկերը, նա պլանավորում է լքել պաշտոնը 2013-ի պաշտոնից ոչ ուշ: Դրա հետ մեկտեղ նրա մանդատը, որը սպառվել է 2012-ի հուլիսին, երկարացվել է 2,5 տարով:

Յունկերը զբաղեցրել է Եվրախմբի ղեկավարի պաշտոնը 2005-ին և ղեկավարել խորհուրդը եվրագոտու պարտքային ճգնաժամի ընթացքում: Շուկաները Եվրախմբի վրա են դնում տարածաշրջանը ճգնաժամից դուրս բելու պատասխանատվության զգալի ծավալը: