AM
21 January 2013 - 10:12 AMT

Sony-ն ներկայացրել է աշխարհի ամենաբարակ Xperia Tablet Z պլանշետը

Sony ընկերությունը հունվարի 21-ին ներկայացրել է իր 10-դյույմանոց Xperia Tablet Z պլանշետը: Ճապոնական շուկայում այն կարող է հայտնվել արդեն 2013թ. գարնանը: Դիզայնը նույն ոճն ունի, ինչ Xperia Z և Xperia ZL: Համեմատության համար, Apple-ի iPad mini-իի հաստությունը 7,2 մմ է:

Xperia Tablet Z ներկայացվում է որպես փոշուց և խոնավությունից պաշտպանված սարք: Պլանշետի մոտավոր գինը դեռ չի հրապարակվում, հայտնում է ՌԲԿ-ն: