Իսլամիստական խմբավորման առաջնորդ Մուհտար Բելմուհտարը հունվարի 21-ին տեսաուղերձում հայտարարել է, որ բոլոր «խաչակիրները», ովքեր Մալիում մասնակցում են տուարեգների դեմ պայքարին, իր կողմնակիցների օրինական թիրախներն են, իր մերձավորարևելյան բլոգում հաղորդում է The Guardian պարբերականը:
Մուհտար Բելմուհտարի խոսքով, երկրի քաղաքացիների վրա հարձակումները կշարունակվեն, քանի դեռ արտերկրյա միջամտությունը շարունակվում է:
Դրա հետ մեկտեղ նա առաջարկել է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններ: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:






