AM
21 Հունվար 2013 - 13:13 AMT

Ֆաբիուսը վատ եղանակային պայմանների պատճառով հետաձգել է այցը Եվրախորհրդարան

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը վատ եղանակային պայմանների պատճառով հետաձգել է այցը Եվրախորհրդարան, որտեղ նա պետք է զեկույց ներկայացներ Մալիում ռազմական գործողության վերաբերյալ, հայտնում է «Ֆրանս Պրեսը»:

Արևմտյան Եվրոպայում ձյան առատ տեղումների պատճառով մի շարք չվերթներ տարածաշրջանում հետաձգվել են: