10 տարի անց համակարգչային վիրուսները ֆիզիկական վնաս կհասցնեն սարքավորումներին: Նման համոզմունք է հայտնել ռուս հայտնի ծրագրավորող, համակարգչային անվտանգության խնդիրների մասնագետ Եվգենի Կասպերսկին, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Ինտերնետ-տեխնոլոգիաները զարմանալի արագ տեմպերով են զարգանում: Ցավոք, նույնքան արագ են զարգանում նաև կիբերսպառնալիքները»,-հայտարարել է նա՝ Բավարիայում անցկացվող DLD13 ինովացիաներին նվիրված կոնֆերանսի ժամանակ:
«Ինչ վերաբերում է կործանարար հնարավորություններին, ապա դրանք բաց են բոլորի համար՝ պետությունների, կազմակերպությունների, ահաբեկիչների»,-նախազգուշացրել է Եվգենի Կասպերսկին: