AM
21 Հունվար 2013 - 14:27 AMT

Սիրիացի գրոհայինները Դամասկոսն առանց էլեկտրականության են թողել

Հունվարի լույս 21-ի գիշերը Դամասկոսի թաղամասերի մեծ մասը հոսանքազրկված էր ապստամբների դիվերսիայի պատճառով, հայտնում է Associated Press-ը երկրի կառավարությունում աղբյուրի վրա հղումով:

Ըստ ականատեսների ու տեղաբնակների, Դամասկոսը մթության մեջ ընկղմվեց հունվարի 20-ի ուշ երեկոյան: Էլեկտրականության անջատումը համընկավ ծանր մարտերի հետ, որ ընթանում են արվարձաններում: