Կասպից ծովի հարցերով Իրանի հատուկ ներկայացուցիչ Մեհդի Սաֆարին երեքշաբթի օրը Երեւանում հանդիպեց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսեսյանի հետ: Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալության թղթակիցը, հանդիպման ընթացքում Մեհդի Սաֆարին եւ Արմեն Մովսեսյանը քննարկել են էներգետիկայի ոլորոտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները: Կողմերը ընդգծել են Իրանի եւ Հայաստանի փոխշահավետ բազմակողմանի համագործակցության հետագա զարգացման եւ ընդլայնման կարեւորությունը, հատկապես վառելիքաէներգետիկ ոլորտում: Մեհդի Սաֆարին եւ Արմեն Մովսեսյանը նաեւ դրական են գնահտել համատեղ նախագծերի իրականացման ընթացքը էներգետիկ ոլորտում, հաղորդում է Իռնան: