AM
21 Հունվար 2013 - 15:16 AMT

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան. Իրանը ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից է լինելու

Ընթացիկ տարում ամերիկյան վարչակազմի արտաքին քաղաքականությունում իրանական թեման առաջնային տեղ է զբաղեցնելու, երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը:

Մաքֆոլը հիշեցրել է, որ դեռևս 4 տարի առաջ ԱՄՆ նախագահը խոստացել էր համագործակցել Իրանի հետ՝ հիմնվելով փոխըմբռնման և երկխոսության վրա:

Դեսպանի խոսքով, ԱՄՆ նոր վարչակզմը հատուկ ուշադրություն կդարձնի նաև Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև Լիբիայի զարգացմանը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: