AM
21 Հունվար 2013 - 15:18 AMT

Ալժիրի վարչապետ. Ահաբեկիչները սպանել են 8 երկրների 37 ներկայացուցիչների

Ալժիրի Տիգենտուրին գազային համալիրում հարձակում իրականացրած ահաբեկիչները, սպանել են 8 երկրների 37 ներկայացուցիչների, Ալժիրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Աբդելմալեք Սալյալը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պատանդներ վերցրած իսլամիստական խմբավորման ահաբեկիչները պահանջել են դադարեցնել Մալիում միջազգային ռազմական օպերացիան: Ալժիրի իշխանությունները կտրականապես հրաժարվել են իրականացնել նրանց պահանջը: