Ինչպես հաղորդվում է, նոր ծառայությունը կոչվելու է Mega: Արդեն բացման օրը կայքում գրանցվել է մոտ 250 հազար մարդ, իր Twitter-ում գրել է գործարարը
«Ռեսուրսը փակելու փորձերն ապարդյուն կանցնեն: Իրավաբանական տեսանկյունից, դրա համար ոչ մի առիթ չկա: Այս կայքը գոյության նույնքան իրավունք ունի, որքան որ Dropbox և Boxnet»,-հայտարարել է գործարարը՝ Reuters-ին տված հարցազրույցում:
Megaupload-ի նախկին սերվերնեն իրենց ամբողջ պարունակությամբ դեռևս ԱՄՆ ոստիկանության տրամադրության տակ են: