Արաբական ԶԼՄ-ների տարածած ապատեղեկատվությանը հակառակ, Իսրայելը համաձայնություն չի տվել, որպեսզի Սիրիայից փախչող 150 հազար պաղեստինցիներ մուտք գործեն Հորդանան գետի Արևմտյան ափի տարածք: Նման խնդրանք չի ստացվել անգամ պաղեստինյան իշխանությունների կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղելով իսրայելական կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Ալեքս Սելսկուն:
Հղելով Մահմուդ Աբբասին՝ մի շարք տարածաշրջանային մեդիա-ռեսուրսներ երկուշաբթի հաղորդել են, որ Իսրայելն, իբրև թե, պատրաստ է պաղեստինյան տարածքներ թողնել ներսիրիական հակամարտությունից փրկվել փորձող 150 հազար պաղեստինցիների:






