AM
21 Հունվար 2013 - 17:05 AMT

Մեծ Բրիտանիայում 6 մարդ ուժեղ ձյան զոհ է դարձել

Առնվազն 6 մարդ է զոհվել Մեծ Բրիտանիայի տարածքում ձյան ուժեղ տեղումների արդյունքում, երկուշաբթի հաղորդել են տեղի օրինապահ մարմինների ներկայացուցիչները:

Զոհվածներից մեկը 25-ամյա աղջիկ էր, ում մարմինը անցորդը հայտնաբերել է Դիլ քաղաքում ՝ ձյան մեջ:

Ինչպես ավելի վաղ է հաղորդվել, Մեծ Բրիտանիայում ձյան տեղումների հետևանքով չեղյալ են հայտարավել «Հիթրոու» օդանավակայանի 130 չվերթեր: Չեղյալ են հայտարարվել նաև Մանչեսթրի օդանավակայանի մի շարք թռիչքներ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: