ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Լահդար Բրահիմիի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակի սրընթաց վատթարացումը: Կողմերը փաստել են հակամարտության կարգավորման մեջ առաջընթացի բացակայությունը:
ՄԱԿ գլխավոր քարտուղարը և Լահդար Բրահիմին «հիասթափություն և ցավ են հայտնել սպանությունների և ավերածությունների հետ կապված, որոնք իրագործվում են կառավարության և ընդդիմության կողմից, ինչպես նաև նրանց արտաքին ուժերի կողմից զենքի առաքումների առիթով», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել դոնոր երկրների միջազգային համաժողովին, որը կկայանա հունվարի 30-ին Քուվեյթում:






