AM
22 Հունվար 2013 - 07:27 AMT

Իսրայելում այսօր խորհրդարանական ընտրություններ են

Իսրայելում այսօր խորհրդարանական ընտրություններ են: Երկրում ուժեղացվել են անվտանգության միջոցները: Կարգի պահպանմանը կհետևեն 20 հազար ոստիկաններ:

Ինչպես գտնում են վերլուծաբանները, ընտրություններն Իսրայելում, հավանաբար, կավարտվեն Նեթանյահուի կառավարության հաղթանակով, որը բավականին «ռազմաշունչ» քաղաքականություն է վարում Իրանի դեմ, ինչն էլ ավելի կսրի իրավիճակը Մերձավոր Արևելքում, հայտնում է Al Jazeera-ն:

Նոր կառավարությունը ստիպված է լինելու պայքարելու բյուջետային ճգնաժամի դեմ և խիստ տնտեսման միջոցներ կիրառել, հայտնում է ՌԲԿ-ն: