Բրիտանական Guardian պարբերականը մեղադրում է Վատիկանին՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում գաղտնի կերպով անշարժ գույք գնելու մեջ: Այդ անշարժ գույքի ընդհանուր արժեքը 600 մլն եվրո է:
Ուսումնասիրելով արխիվները՝ պարբերականը եզրակացության է հանգել, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին շարունակում է Եվրոպայում անշարժ գույք գնել այն գումարներով, որոնք ստացվել են Մուսսոլինիի կողմից:
Հռոմի կաթոլիկ եկեղեցին պարբերականի տարածած տեղեկությունները ոչ մի կերպ չի մեկնաբանել, հաղորդում է ՌԲԿ-ն:






