AM
22 Հունվար 2013 - 12:41 AMT

ՌԴ վարչապետ. Ներգաղթյալներին ներկայացվող ռուսաց լեզվի իմացության պահանջները խտրականություն չեն

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խտրականություն չի համարում այն առաջարկությունը, որով ներգաղթյալները պարտավոր են ռուսաց լեզվի իմացության քննություն հանձնել, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Շատ լավ ենք հասկանում, թե ովքեր են մեզ մոտ գալիս՝ հիմնականում որակավորում չունեցող աշխատակիցներ, ովքեր մեծ դժվարությամբ են ռուսերեն խոսում, չգիտեն մեր մշակույթը, սովորությունները, ինչի արդյունքում էլ կոնֆլիկտներ և հանցագործություններ են արձանագրվում»,-ասել է Մեդվեդևը: