AM
22 Հունվար 2013 - 13:06 AMT

Ուզբեկստանը միակողմանի կարգով դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ղրղզստանի հետ

Պաշտոնական Տաշքենդը միակողմանի կարգով դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ղրղզստանի հետ: Երկու երկրների քաղաքացիների միջև խոշոր միջադեպ տեղի ունեցավ հունվարի 5-7 ուզբեկական Սոխ անկլավի տարածքում: Անկլավի բնակիչները հարձակվել էին Ղրղզստանի սահմանապահների վրա և պատանդ վերցրել մոտ երեք տասնյակ հոգու:

Միջադեպի ժամանակ Ուզբեկստանի մի քանի քաղաքացիներ հրազենից վիրավորվեցին:

Հաղորդվում է, որ երթևեկությունը դադարեցվել է տեխնիկական պատճառներով, հայտնում է «ՌԱԻ Նովոստի» գործակալությունը: