AM
22 Հունվար 2013 - 14:16 AMT

Պակիստանի վարչապետի նկատմամբ կոռուպցիոն գործի հետաքննությունը դադարեցվել է

Պակիստանի ֆինանսական վերահսկողության ազգային բյուրոն դադարեցրել է երկրի վարչապետ Ռաջա Փերվեզ Աշրաֆի նկատմամբ կոռուպցիոն գործի հետաքննությունը, երեքշաբթի հաղորդել է IANS գործակալությունը:

Ավելի վաղ հետաքննության շրջանակներում դատարանը հանձնարարել էր ձերբակալել վարչապետին: Հետաքննության դադարեցումը կապվել է քննիչներից մեկի մահվան հետ: Նրա մարմինը հայտնաբերվել է Իսլամաբադի հյուրանոցներից մեկում: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել: