AM
22 Հունվար 2013 - 14:17 AMT

Ամերիկացիները Մալիի մայրաքաղաք են տեղափոխում ֆրանսիական զորքերը

Ամերիկյան ռազմա-տրանսպորտային օդանավերը Մալիի մայրաքաղաք Բամակո են տեղափոխում ֆրանսիական զորքերը, հաղորդում է Reuters-ը:

Ամերիկյան բանակի աֆրիկյան հրամանատարության ներկայացուցիչ Բենջամին Բենսոնը հայտարարել է, որ բացի լոգիստիկ աջակցությունից, Փարիզը Վաշինգտոնից բազմաթիվ հետախուզական տեղեկություններ է ստանում տարածաշրջանում տիրող իրվաիճակի մասին:

Ֆրանսիան արդեն մեկ շաբաթից ավել է մասնակցում է Մալիում ընթացող քաղաքացիական պատերազմին՝ աջակցելով կառավարական ուժերին: