AM
22 Հունվար 2013 - 14:53 AMT

Իսպանական Քադիսում հայտնաբերվել են մ.թ.ա. 5 և 7-րդ դարերի փյունիկյան դամբարաններ

Մ.թ.ա. 5 և 7-րդ դարերի 12 փյունիկյան դամաբարաններ են հայտնաբերվել իսպանական Քադիս քաղաքում իրականացվող հնագիտական պեղումների ժամանակ, հաղորդում է El Mundo ինտրենետ-պարբերականը: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են ավելի քան 300 եգիպտական զարդեր և հմայլիներ:

Միննչև օրս հիանալաի պահպանված փյունիկյան դարաշրջանի դամբարաններում հայտնաբերվել են մոտ 300 ոսկե մետաղադրամներ, մատանիներ, մանյակներ և այլ ոսկյա զարդեր, ինչպես նաև Սեթ, Գոռ և Ռա եգիպտական աստվածներին պատկերող հմայիլներ: