AM
22 Հունվար 2013 - 15:50 AMT

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար. Սիրիայում բռնության մակարդակը թույլ չի տալիս մտածել հակամարտությունը պայմանավորվածության հիման վրա լուծելու մասին

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալը հունվարի 22-ին հայտարարել է, որ սիրիական քաղաքացիական պատերազմում բռնության մակարդակը այն մակարդակի է հասել, որ թույլ չի տալիս մտածել հակամարտությունը պայմանավորվածության հիման վրա լուծելու մասին, հաղորդում է Reuters-ը:

Որպես կանոն, Էր-Ռիյադը աջակցում է սիրիացի ապստամբ-սունիներին, ովքեր պայքարում են նախագահ Բաշար Ասադի ալավիական ռեժիմի դեմ:

Սիրիայում հակամարտությունը շարունակվում է արդեն 22 ամիս: