AM
22 Հունվար 2013 - 16:46 AMT

ՀԱՄԱՍ-ը քննադատել է Իսրայելի վարչապետի այցը դեպի «Լացի պատ»

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան ընտրությունների օրը քննադատել է վարչապետ Բինյամին Նեթանյահուի այցը «Լացի պատ», հաղորդում է MIGnews-ը:

«Նեթանյահուն փորձում է ստանալ իսրայելցիների ձայները՝ սադրելով մահմեդականներին և պղծելով նրանց սրբավայրերը»,-հայտարարել է նա:

ՀԱՄԱՍ-ը նաև Արևմտյան ափին ապստամբելու կոչ է արել: Պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյա Մուսթաֆա Բարհուտին այսօրվա ընտրությունները կոչել է «ծայրահեղ աջերի ակնհայտ հաղթանակ, ինչն ապացուցում է, որ Իսրայելի հետ խաղաղության համար հիմքեր չկան»: