Սիրիայում հումանիտար օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը գերազանցում է 4 միլիոնը: Այս մասին ասվում է ՌՍ ԱԳՆ հայտարարությունում, փոխանցում է Ռոսբալթը:
Հաղորդագրությունում նշվում է, որ երկրում դիտվում է իրավիճակի նկատելի վատացում և խաղաղ բնակիչների թվում զոհերի ավելացում:
Դիվանագետների կարծիքով, իրավիճակը կփոխվի միայն այն բանից հետո, երբ հակամարտող կողմերը ցած կդնեն զենքն ու բանակցություններ կսկսեն:
Սիրիայում հակամարտությունը չի դադարում 2011թ մարտից: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, զոհերի թիվը գերազանցում է 60 հազարաը:






