AM
22 Հունվար 2013 - 17:56 AMT

Պան Գի Մունը մեղադրել է Իսրայելին՝ Արաբական աշխարհի երկրներում առաջընթացի բացակայության համար

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննադատել է Իսրայելին՝ որպես Արաբական աշխարհի երկրում առաջընթացի բացակայությանը նպաստող գործոն, հաղորդում է MIGnews-ը:

Պան Գի Մունը նաև ընդգծել է, որ արաբական երկրների առաջընթացին խոչընդոտում է երկարաձիգ հակամարտությունը, անարդարությունն ու շրջափակումը: Նա հայտարարել է, որ հատուկ անհանգստություն է առաջացնում պաղեստինա-իսրայելական կարգավորման գործընթացում առկա փակուղին: