AM
23 Հունվար 2013 - 06:06 AMT

Սիրիական զորքերը Դամասկոսի մոտ գործողություն են իրականացնում գրոհայինների դեմ

Սիրիական զորքերը գործողություն են անցկացնում գրոհայինների բազաների միջև Ռանկուս և Թելֆիգա բնակավայրերի միջև` լիբանանյան սահմանի մոտ: Այդտեղից զինված ծայրահեղականները թափանցում են Դամասկոսի շրջակայք և հարձակումներ կատարում բանակային պահակախմբերի վրա: Դամասկոսի միջազգային օդանավակայան ճանապարհով երթևեկությունը լիովին անվտանգ է դարձել տրանսպորտի համար:

Ռազմական գործողությունների պատկերը «արմատապես փոխվում է հօգուտ իշխանությունների» Դամասկոսում, Հալեպում, Հոմսում և Դերաայում, վկայում է «Աս Սաֆիր» թերթը: