AM
23 Հունվար 2013 - 06:27 AMT

Նեթանյահուն ներկայացրել է 5 սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնվի Իսրայելի քաղաքականությունը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հունվարի 23-ին ներկայացրել է հինգ սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնվի Իսրայելի ապագա կառավարության քաղաքականությունը: Վարչապետը ելույթ է ուենցել «Լիկուդ-Բեյթեյնու» դաշինքի նախընտրական շտաբում, որը նա գլխավորում է «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի հետ:

Նեթայահուի խոսքով, ապագա կառավարության քաղաքականությունը պետք է ենթարկվի հետևյալ սկզբունքներին` պաշտպանունակության ամրապնդում, տնտեսական պատասխանատվություն, պետական պատասխանատվություն, հավասար իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև գների նվազում:

Իսրայելի վարչապետը շնորհակալություն է հայտնել Իսրայելի բոլոր քաղաքացիներին, որոնք քվեարկել են ընտրություններում: