AM
23 Հունվար 2013 - 14:33 AMT

HRW-ն մեղադրում է սիրիացի գրոհայիններին կրոնական սրբությունների ոչնչացման մեջ

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը ապացույցներ է ստացել, որ սիրիացի գրոհայինները ոչնչացնում են կրոնական սրբությունները, իսկ պատասխանատվությունը դրա համար բարդում են բանակի վրա, հայտնում է Ռոսբալտը:

Իրավապաշտպանները հայտնում են, որ Լաթակիա գավառում ապստամբները կողոպտել են քրիստոնեական եկեղեցիները:

Ականատեսները վկայում են, որ ոչնչացվում են նաև շիաների սրբությունները: