AM
23 Հունվար 2013 - 17:30 AMT

Եգիպտոսի ԱԳ նախարար. Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Իրանը շարունակում է կարևոր դեր խաղալ

Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Իրանը շարունակում է կարևոր դեր խաղալ, այս մասին հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարար Մուհամմեդ Ամրը, փոխանցում է Iran.ru-ն:

Նրա խոսքով, «իրանական կողմը հստակորեն գիտակցում է, որ սիրիական խնդրի լուծման հարցում դեպի հետ ճանապարհ չկա», իսկ «արաբական երկրների ժողովուրդները ցանկանում են, որպեսզի սիրիական կարգավորման գործընթացը մինչև վերջ հասցվի»:

Սիրիական հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: Այս ընթացքում, տարբեր աղբյուրների համաձայն, երկրում զոհերի թիվը հասնում է 60 հազարի: