ԱՄՆ վարչակազմն ամերիկյան գեներալ Ջոն Ալենի թեկնածությունը կառաջադրի Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում: Այդ մասին հունվարի 24-ին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
Ալենը ներկա պահին Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի հրամանատարն է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






