AM
24 Հունվար 2013 - 08:35 AMT

Դաղստանում ոչնչացվել է իրավապահ մարմինների վրա ինքնաձիգից կրակ արձակած գրոհայինը

Դաղստանի Գումբետովի շրջանում հատուկ գործողության ընթացքում չեզոքացվել է անօրինական զինված խմբավորման մասնակիցը:

Ինչպես հաղորդել են ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին Դաղստանի ՆԳՆ-ից, «չորեքշաբթի օրը Ինգիշի գյուղում շրջապատվել է զինված գրոհային, ով ինքնաձիգից կրակել է իրավապահ մարմինների աշխատողներին»: Նա պատասխան կրակով ոչնչացվել է, նրա անձը հաստատվում է:

Իրավապահ մարմինների և տեղի բնակիչների շարքում տուժածներ չկան: