«Ազզվադի իսլամական շարժում» (ԱԻՇ) խմբավորումը, որն անջատվել է «Անսար ադ դինից», Մալիում պատրաստ է խաղաղ բանակցությունների, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
«ԱԻՇ-ը հայտարարում է, որ անջատվում է բոլոր ահաբեկչական խմբերից, դատապարտում է և մերժում է ծայրահեղականության ու ահաբեկչության ցանկացած ձև և պարտավորվում է պայքարել դրանց դեմ: Բաղկացած լինելով բացառապես Մալիի բնիկ բնկիչներից, ԱԻՇ-ը հայտարարում է, պատրաստ է գնալ դեպի Մալիի ճգնաժամի խաղաղ կարգավորում»,-ասվում է հայտարարության մեջ:






