AM
24 Հունվար 2013 - 12:23 AMT

ԵԽԽՎ-ն իր անհանգստությունն է հայտնում Մալիում հակամարտության հետևանքների կապակցությամբ

ԵԽԽՎ-ն անհանգստություն է հայտում` կապված Մալիում հակամարտության հետևանքների հետ և կոչ է անում մասնակիցներին ու դիտորդներին աջակցություն ցուցաբերել այդ երկրում ՄԱԿ-ի հումանիտար ջանքերին: Այս մասին ասվում է ԵԽԽՎ զեկույցում` նվիրված «Մալիում և Ալժիրում վերջին իրադարձություններին»:

Վեհաժողովը քննադատել է Մալիում չդադարող մարդու իրավունքների ոտնահարումը և ողջունել է միջազգային քրեական դատարանի` Մալիում իրականցվող հանցագործությունների վերաբերյալ հաղորդագրությունները պաշտոնապես հետաքննելու վերջերս կայացրած որոշումը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: