AM
24 Հունվար 2013 - 12:25 AMT

Հունվարի 24-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405,15 դրամ

Հունվարի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,150 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 405.89 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.25 դրամ:

Միաժամանակ, հունվարի 24-ին 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405,15 դրամ` հունվարի 23-ի համեմատ կրճատվելով 0,29 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 539,42 դրամ` կրճատվելով 1,52 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0,02 կետով` 13,43 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: