AM
24 Հունվար 2013 - 12:41 AMT

Դամասկոսի կենտրոնում մահափորձ է կատարվել էներգետիկայի փոխնախարարի դեմ

Դամասկոսի կենտրոնում մահափորձ է կատարվել էներգետիկայի փոխնախարար Աբդեմ Հալիմ Քասեմի դեմ: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, պայթուցիկը ավտոմեքենայում էր տեղադրվել: Պաշտոնյան չի տուժել, վնասվել է մեքենան:

Սիրիական զորքերը հետապնդում են ծայրահեղական զինյալներին Դամասկոսի արվարձաններում:

Երկօրյա դադարից հետո վերսկսվել են բախումները Յարմուկ փախստականների ճամբարում:

Հալեպում ռազմական գործողություններն ընթանում են նաև քաղաքի հին թաղամասերում՝ Շեյխ Սաիդում և Շահհադինում: Տուժածների մասին տեղեկություններ չկան: