AM
24 Հունվար 2013 - 12:53 AMT

Քեմերոն. ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեն չի նշանակի, թե Լոնդոնը երես է թեքում Եվրոպայից

ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեն չի նշանակի, թե Լոնդոնը երես է թեքում Եվրոպայից: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցների առջև, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Խոսքը Եվրոպային մեջքով դառնալու մասին չէ, ավելի շուտ՝ հակառակը, ինչպես դարձնել Եվրոպան ավելի մրցունակ, բաց ու ճկուն»,-ասել է Քեմերոնը:

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան եվրոյի գոտում չէ, և դժվար թե երբևէ ցանկանա դառնալ այդ գոտու բաղկացուցիչ մաս: