ԱՄՆ դատախազությունը բացահայտել է հաքերների մի խմբավորում, որի կազմում կային ռուսաստանցի, լատվիացի և ռումին: Նրանց մեղադրում են մի ծրագրի ստեղծման մեջ, որը 40 հազար համակարգիչներ է վնասել ԱՄՆ-ում: Վիրուսից չկարողացավ զերծ մնալ նույնիսկ ՆԱՍԱՆ, հայտնում է Russia Today-ը:
«Գոզի» անվանումով վիրուսը թույլ էր տալիս կիբերհանցագործներին բանկերի օնլայն տերմինալներից տվյալներ առևանգել՝ ներթափանցելով բջջային հեռախոսների ու համակարգիչներ հիշողության մեջ: