AM
24 Հունվար 2013 - 15:09 AMT

Նյու Յորքի ոստիկաններին կարող են վերադարձնել անցորդներին առանց պատճառի խուզարկելու իրավունքը

Նյու Յորքի ոստիկաններին կարող են վերադարձնել անցորդներին առանց պատճառի խուզարկելու իրավունքը: Ժամանակին Stop-and-frisk հրամանը քաղաքի բնակիների մոտ դժգոհություն էր առաջացրել, ինչից հետո դա ժամանակավորապես դադարեցվեց, փոխանցում է Russia Today-ը:

Stop-and-frisk հրամանը նշանակում է, որ ոստիկանն իրավունք ունի մարդկանց խուզարկել առանց օրդերի: Որպես կանոն, օրինապահները կասկածելի են համարում էթնիկ փոքրամասնություններին, ուստի քաղաքի բնակիչների աչքում հրամանը ռասիստական ենթատեքստ է ձեռք բերել: