AM
25 Հունվար 2013 - 07:26 AMT

Ֆրանսիայի ՌՕՈւ հարվածներ են հասցրել գրոհայիների դիրքերին Մալիում

Ֆրանսիական ռազմական ավիացիան հինգշաբթի «կետային հարվածներ է հասցրել գրոհայինների դիրքերին» Մալիում, Նիգերի սահմանի մոտ: Ինչպես հայտնել են աղբյուրները այդ երկրի զինված ուժերում, Ֆրանսիայի ՌՕՈւ-ն ոչնչացրել են ծայրահեղականների ռազմակայնները Անսոնգո բնակավայրում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մալի քաղաքը, որն անցյալ տարի գրավել էին ապստամբ տուարեգներն ու իսլամիստ ծայրահեղականները, արդեն երրորդ օրն է զրկված է խմելու ջրից և էլեկտրականությունից: Լիբիայի ԱԳ նախարար Մուհամմեդ Աբդելազիզը կոչ է արել ՄԱԿ ԱԽ-ին «սահմանափակ զորակազմ տեղակայել Մալիում», երբ Ֆրանսիան կավարտի «Սերվալ» գործողությունը: