AM
25 January 2013 - 06:45 AMT

2012-ին Samsung-ի մաքուր շահույթն աճել է 46 տոկոսով` մինչև 22 մլրդ դոլար

Հարավկորեական Samsung Electronics ընկերության մաքուր շահույթը 2012-ին 2011-ի համեմատ աճել է 46 տոկոսով`մինչև ռեկորդային 22 մլրդ դոլար, հաղորդել է ընկերությունը:Ընկերության հասույթն անցած 12 ամիսներին ավելացել է 21,8 տոկոսով` մինչև 187,7 մլրդ դոլար:

Samsung-ի օպերացիոն շահույթն անցած տարում ավելացել է մինչև 27,1 մլրդ դոլար, ինչը 85 տոկոսով գերազանցում է 2011-ի նույն շրջանի ցուցանիշը:

2012-ի չորրորդ եռամսյակում Samsung Electronics-ը կարողացել է ավելացնել մաքուր շահույթը 76 տոկոսով` մինչև 6,5 մլրդ դոլար, ամենից առաջ Galaxy S3 և Galaxy Note 2 սմարթֆոնների հաջող վաճառքի շնորհիվ: