Տնտեսության և ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Օ.Ռենը հանդես է եկել եվրոյի արժեքը նվազեցնելու դեմ: Նա նման դիրքորոշում է հնչեցրել Reuters-ին տված հարցազրույցում Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում: «Ես համոզված չեմ, որ ներկա պահին մենք ունենք եվրոյի չափազանց բարձր փոխարժեք, բայց մենք նաև չենք ցանկանում նվազեցման արժույթային պատերազմներ: Շատ կարևոր է, որպեսզի մենք ունենանք կայուն փոխարժեք, որովհետև ֆինանսական ճգնաժամի և պարտքի ճգնաժամի հետ մեկտեղ մեզ պետք չէ փոխարժեքի ճգնաժամ»,- ասել է Օ.Ռենը:
Նա նաև խոստովանել է, որ մեկ տարվա իրավիճակի համեմատ եվրոյի հետ կապված իրավիճակն արմատապես բարելավվել է:






