Նավթի համաշխարհային գներն ուրբաթ օրը նվազում են նախօրեին աճից հետո, որը կապված է եղել հումքի երկու խոշորագույն սպառողների` ԱՄՆ-ի և Չինաստանի վիճակագրության հետ, վկայում են սակարկությունների տվյալները: Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.23 դոլարով կամ 0.2 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 113.05 դոլար: WTI տեսակի թեթև նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,14 դոլարով կամ 0,15 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 95,81 դոլար:
Ներդրողները ուշադրություն են դարձրել ԱՄՆ մեծածախ պահեստներում «սև ոսկու» կոմերցիոն պաշարների մասին էներգետիկայի նախարարության վիճակագրությանը: Գերատեսչության տվյալներով, մեկ շաբաթում ցուցանիշն աճել է 2,8 մլն բարելով կամ 0,8 տոկոսով` մինչև 363,1 մլն բարել:






