AM
25 Հունվար 2013 - 12:03 AMT

Եգիպտացիները հեղափոխության երկրորդ տարելիցը նշում են բողոքի ակցիաներով

Կահիրեի Թահրիր հրապարակում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու ցուցարաների միջև, որոնք մտադիր են նշել Հոսնի Մուբարաքի տապալման տարեդարձը, հայտնում է BBC-ին:

Ընդդիմությունը հայտարարել է, որ իր կողմնակիցները կարող են դուրս գալ հանրաքվեի նույն կարգախոսներով՝ «Հաց, ազատություն, սոցիալական արդարություն»

Հունիսին նախագահ Մուբարաքը դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն հունվարին դատարանը որոշեց նոր դատավարություն անցկացնել այդ գործով: