AM
25 Հունվար 2013 - 12:15 AMT

Փհենյանը սպառնում է Սեուլին, եթե վերջինս միանա ՄԱԿ ԱԽ պատժամիջոցներին

Հյուսիսային Կորեան սպառնում է Հարավային Կորեային նրա դեմ կոնկրետ կոշտ միջոցներ կիրառել, եթե վերջինս միանա ՄԱԿ ԱԽ պատժամիջոցներին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով դատապարտում է հրթիռի գործարկումը Հյուսիսային Կորեայում և խստացնում է ՀԿԺՀ դեմ կիրառվող պատժամիջոցները: Այդ որոշման օգտին է քվեարկել նույնիսկ Չինաստանը, որն ավանդաբար սատարում էր Հյուսիսային Կորեային:

Ավելի վաղ ՄԱԿ ԱԽ-ն արգելել էր Հյուսիսային Կորեային բալիստիկ հրթիռներ գործարկել: