AM
25 Հունվար 2013 - 12:23 AMT

Գործադուլի պատճառով Դյուսսելդորֆի օդանավակայանում չեղյալ է համարվել ավելի քան 100 չվերթ

«Լյուֆտhանզա» ավիաընկերության ավելի քան 80 չվերթեր չեղյալ են համարվել Դյուսսելդորֆի օդանավակայանում և մոտ 26 չվերթեր Քյոլն-Բոննի օդանավակականում` կապված անվտանգության աշխատակիցների գործադուլի հետ:

Ինչպես հաղորդում է գերմանական «Աէրոպորտ-ցենտրալե» տեղեկատվական պորտալը, գործադուլը կշարունակվի մինչև ուրբաթ երեկո:

Գործադուլի մասնակիցները պահանջում են օդանավակայանի անվտանգության աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել 30 տոկոսով և որպեսզի յուրաքանչյուր ժամի համար վճարն ավելանա 11 եվրոյով: